«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Էլիտար գերիներ», Արայիկ Հարությունյանին չե՞ք պատրաստվում «նամակ գրել»

«Էլիտար գերիներ», Արայիկ Հարությունյանին  չե՞ք պատրաստվում «նամակ գրել»
10.07.2023 | 20:22

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայկական Ստեփանակերտն անվանել է «Խանքենդի», անձամբ ինձ համար սա նորություն չեր, հաշվի առնելով իմ վերաբերմունքը եվրադեմոկրատական երկակի ստանդարտներին։

Ինչպես և սպասվում էր, եվրոպացի դիվանագետի խոսքերը հույզերի և նեգատիվ տարափ է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն Արցախում։

Այս իրավիճակի հետ կապված՝ ուզում եմ մի քանի հարց ուղղել Արցախի իշխանություններին.

1. Եթե Նիկոլըը պատրաստ է հենց Հայաստանի տարածքները կոչել ադրբեջանական տեղանուններով (Էյվազլի և Չայզամի), ապա ինչու՞ Տոյվոն Արցախի Ստեփանակերտ քաղաքը չպետք է կոչի «Խանքենդի»։

2. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են` քանի որ նիկոլը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ուրեմն Բերձորի միջանցքը Ադրբեջանի տարածքն է, և Բաքուն իրավունք ունի այդ միջանցքում անցակետ տեղադրել։

3. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղն Ադրբեջան է», իսկ Բաքուն թույլ չի տալիս հայերին զինված ուժեր ունենալ, ապա պետք է ցրել ԼՂՀ պաշտպանության բանակը։

4. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», ապա Ստեփանակերտը պետք է կոչվի «Խանքենդի»։

5. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», ապա ոչնչացվել է նաև «Արցախի իշխանություն» հասկացությունը, և բոլոր պետական պաշտոնյաները վերածվել են «էլիտար գերիների»։

ՈՒստի, նախքան Կլաարին կամ ԱՄՆ դեսպանին քննադատելը, Արցախի իշխանությունների ներկայացուցիչները պետք է գնահատեն անձամբ Նիկոլի այն գործողությունները, որոնք արևմտյան դիվանագետներին թույլ են տալիս Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Արայիկ Հարությունյան, չե՞ք պատրաստվում «նամակ գրել» Նիկոլին վերը հնչեցրած հարցերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 4579

Մեկնաբանություններ